Լրահոս

07.11.2013 11:04


Լեդի Գագան համերգ կտա տիեզերքում

Լեդի Գագան համերգ կտա տիեզերքում

Լեդի Գագան կարող է դառնալ առաջին երգչուհին, որի ձայնը կհնչի տիեզերքում։ Այս մասին հայտնում է NME–ն։ Ըստ լրատվամիջոցի՝ երգչուհին տիեզերք կթռչի «Virgin Galactic» ընկերությանը պատկանող տիեզերանավով 2015թ.–ին։ Ժամանելով Երկրային ուղեծիր՝ նա ընդամենը մի երգ կկատարի, որը կհեռարձակվի Նյու Մեքսիկոյում կայանալիք Zero G Colony փառատոնի ժամանակ։ Ինքը՝ երգչուհին, թուիթթերյան իր էջում խոստացել է տիեզերական ճամփորդության մանրամասները բացահայտել նոյեմբերին «ARTPOP» ալբոմի լույս տեսնելուց հետո։

Այս խորագրի վերջին նյութերը