ՊՆ աշխատակիցը Chrysler-ով բախվել է կայանված Toyota-ին. կան վիրավորներ
Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ նոյեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր-Նորքի 2-րդ զանգվածի բնակիչ, 28-ամյա Արթուր Գրիգորյանը իր կողմից վարած Chrysler 300 մակնիշի 90 AM 101 համարանիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողատայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող թիվ 55 տան դիմաց, բախվել է աջ մայթին կայանված Նորք Մարաշի բնակիչ, 35-ամյա Վերոնիկա Սիմոնյանին պատկանող Toyota մակնիշի 78 CC 778 համարանիշի ավտոմեքենային:
Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկությունների՝ Chrysler-ի վարորդ Ա. Գրիգորյանը աշխատում է ՀՀ ՊՆ աշխատակազմի ներքին անվտանգությունում, իսկ Toyota-ի վարորդ Վ. Սիմոնյանը՝ Շենգավիթ բժշկական կենտրոնում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում