Նինա Մարգարյան. «...անընդունելի է գործող ռեժիմի համար»
Այսօր տեղեկացա, որ մինչև 2013թ. հունվարի 16-ը լուսանկարահանող արագաչափ սարքերի կողմից հայտնաբերված իրավախախտումների գործերով կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին 429.615 որոշում: Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ է փոխանցվել գանձված գումարների 30%-ը, իսկ մնացած 70%-ը փոխանցվել է «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ին: Մյուս կողմից, մենք ունենք «Փարքինգ Սիթի սերվիս» ՍՊԸ, որին վճարովի ավտոկայանատեղերի համար նույպես փոխանցվում է գանձված գումարների 70 %-ը, և ընդամենը 30%-ն է գնում մայրաքաղաքային բյուջե, և դա այն պարագայում, երբ, ինչպես հայտարարել էր «Փարքինգ Սիթի սերվիս»-ի ներկայացուցիչը, այդ ՍՊԸ-ն քաղաքացիներին որևէ ծառայություն չի մատուցում: Մի կողմ թողնենք այն հարցը, թե ինչու պետք է քաղաքացին վճարի այդ ընկերությանը, եթե դրա դիմաց ոչ մի ծառայություն չի ստանում: Ինձ ավելի շատ հետաքրքրում է այն հարցը, թե ինչո՞ւ վերոնշյալ եկամուտները գնում են ոչ թե պետական կամ քաղաքային բյուջե, այլ ինչ-որ անհայտ ՍՊԸ-ների գրպանը: Եվ դա այն պարագայում, երբ մայրաքաղաքում շատ լարված իրավիճակ է տիրում` կապված տրանսպորտի գնի թանկացման «անհրաժեշտության» հետ, ու այդ հարցը հեշտությամբ կարելի է լուծել և չթանկացնել ուղեվարձը վերոնշյալ գումարները, օրինակ, քաղաքային բյուջե ուղղելու դեպքում: Բայց դե, պարզ է, որ այդ դեպքում Սերժի կամ Տիգրանի ծանոթները, մանկության ընկերները, բարեկամները զրկվելու են իրենց եկամուտներից, ինչը, բնականաբար, անընդունելի է գործող ռեժիմի համար:

Նինա Մարգարյան