Լրահոս

07.11.2013 12:21


Միքայել Մելքումյան. «Ես բյուջեին անվանում չէի տա»

Միքայել Մելքումյան. «Ես բյուջեին անվանում չէի տա»

«Ես բյուջեին անվանում չէի տա. նույն տրամաբանությունը պահպանվել է, ինչ նախորդ տարի: Այս տարի կառավարությունը նոր վարչարարական մեխանիզմների կիրառում չի նախատեսում»,–այսօրվա ասուլիսին ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։

Ըստ բանախոսի՝ «Բարգավաճ Հայաստանը» վերջին 1.5 տարվա ընթացքում քսան օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել, ընդունվել է միայն մեկը:

«Աշխատավարձերի բարձրացմանը մենք կողմ ենք, սակայն կողմ չենք այս ձևով բարձրացմանը: Եթե այդքան մարդու մենք զրկում ենք գործազրկության նպաստից, և անհայտ որակի ծրագրերի վրա ենք ուղղում, սա այնքան էլ տեղին չէ. մենք կարծում ենք, որ պետք է դա աստիճանաբար արվի»,–ասել է ԲՀԿ պատգամավորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը