Աշխարհ

07.11.2013 12:34


Տղամարդը վերակենդանացել է դիահերձարանի սեղանին

Տղամարդը վերակենդանացել է դիահերձարանի սեղանին

Ոգելից խմիչքի սիրահարը հանկարծակի վերակենդանացել է լեհական Պետրուկով քաղաքի դիահերձարանի սեղանին։ Ծայր աստիճան հարբած Մարեկ Միխալսկուն գտել են փողոցում՝ առանց կյանքի որևէ նշանի, ու համարել, որ մահացած է: Ժամանած շտապ օգնության անձնակազմը տղամարդուն տեղափոխել է դիահերձարան։

Միխալսկին ուշքի է եկել դիակների համար նախատեսված բժշկական պարկում` դիահերձարանի սեղանին : Փորձելով դուրս դուրս պրծնել դրանից՝ նա ընկել է սեղանից։

«Ինչ–որ մեկը պետք է վճարի սրա համար: Այժմ ինձ տանջում են մղձավանջները: Ինձ թվում է, որ դիահերձողները կտրատում են մարմինս՝ չիմանալով, որ ես ողջ եմ»- դժգոհում է 56-ամյա լեհը:

Այս խորագրի վերջին նյութերը