Հունվարի 21-ին, ժամը 14.30-ին, 1985 թ. ծնված Լիաննա Ս.-ն ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր տվել, որ մայրը' Աննա Հովհաննիսյանը, հունվարի 19-ին, ժամը 21.30-ին, իր անձնական օգտագործման «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել իր վարձակալած բնակարանից և չի վերադարձել: Նույն օրը ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Հաճն-Աբովյան ճանապարհի 1-ին կմ-ին' կամրջի տակ, կնոջ դիակ կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է կնոջ ջնջխված դիակ: Պարզվել է, որ նա ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից որպես անհայտ կորած փնտրվող 46-ամյա Աննա Հովհաննիսյանն է: Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (Սպանությունը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով