Տնտեսական

07.11.2013 13:10


Ինչո՞ւ են ուշացնում թոշակները

Ինչո՞ւ են ուշացնում թոշակները

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հերթական անգամ անդրադարձել է թոշակների խնդրին: Դիմելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին` նա հարցրեց. «Այս ամիս էլի՞ թոշակների խնդիրներ են եղել»:

Նախարարն էլ կրկին մեղքը բարդեց թոշակառաուների վրա։ «Դեռևս օգոստոսին կոչ արեցինք, որ մեր քաղաքացիները կենսաթոշակներ ստանալու համար ամսվա առաջին և երկրորդ օրը չգնան փոստային բաժանմունքներ: Այս ամիս, թեև նոյեմբերի 5-ը երրորդ աշխատանքային օրն էր, բայց մենք նոյեմբերի 4-ից սկսեցինք վճարել: Իսկ 2-ն ու 3-ը ոչ աշխատանքային օրեր էին»:

r.am

Այս խորագրի վերջին նյութերը