Այսօրվա ասուլիսին հոգեբան Սամվել Խուդոյանն անդրադառնալով ինքնասպանություններին՝ նշեց, որ տվյալ դեպքում մեծ դեր է խաղում ժառանգականությունը:
«Գենետիկան կարող է նպաստել ինքնասպանություններին: Միաձույլ երկվորյակներն ավելի շատ են հակված ինքնասպանություն գործելու: Այսինքն, եթե զույգերից մեկը հակված է ինքնասպանության, ապա մյուսը ևս մտածում է այդ մասին»:
Որպես օրինակ՝ նա նշեց, որ երբ մեկին տալիս են նրա մահացած ազգականին բնորոշ իրեր, ապա նա ենթագիտակցորեն սկսում է մտածել, որ ինքը նույնպես պետք է նույն տարիքում մահանա, ինչ իր ազգականը: Հոգեբանը նաև առանձնացրեց հայ ազգի դատողության մեջ իրատեսության տարրի գերակշռումը:
«Մեզ մոտ ռացիոնալիզմը մի փոքր գերազանցում է: Աշխարհի մակարդակով՝ ինքնասպանության դեպքերի հաճախակիությամբ Հայաստանն ամենավերջին դիրքերն է զբաղեցնում: Ինքնասպանությունների համար պատճառները, կրկնում եմ, կարող են լինել տարբեր, սակայն մեծ դեր են խաղում նաև ազգի բարոյական կողմերը, կրոնը» :
Ինքնասպանությունը կանխարգելելու համար հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել մարդու առօրյա խոսքին, թե ինչ արտահայտություններ է նա օգտագործում: Ըստ հոգեբանի` այն մարդիկ, ովքեր վախենում են մահից, ինքնասպանություն չեն գործի, և հակառակը: Շարունակելով՝ նա նշեց, որ գոյություն ունի ինքնասպանությունների երկու տեսակ` գիտակցված և չգիտակցված: Անդրադառնալով դեռահասների շրջանում կատարվող ինքնասպանություններին` նա նշեց, որ դրանց հիմնական պատճառ կարող է հանդիսանալ սթրեսը, որի արդյունքում, չկարողանալով լուծում գտնել այս կամ այն խնդրին, մարդը լարվում է և սկսում մտածել, որ ավելի հեշտ կլինի, եթե նա գոյություն չունենա: Դա մարդկանց այն խումբն է, որը չի կարողանում դիմակայել ծանր հոգեկան ապրումներին:
Ժառանգականությունը՝ ինքնասպանությունների պատճառ

7or.am