Լրահոս

07.11.2013 18:00


Կնքվում են ֆինանսավորման և վարկային համաձայնագրեր

Կնքվում են ֆինանսավորման և վարկային համաձայնագրեր

Կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության առաջին ֆինանսավորում» ֆինանսավորման և «Զարգացման քաղաքականության առաջին վարկ» վարկային համաձայնագրերի նախագծերին: Դրանց համաձայն կենսագործունեութան մի շարք ոլորտների բարեփոխմանն է ուղղվելու 72 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Փոփոխություններ և լրացում կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունը սահմանել է Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության կառավարությունների միջև զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր այլ վճարների գծով արտոնության կիրառման կարգը, կարգավորել եկամտային հարկի վճարման հետ կապված հարաբերությունները:
ՀՀ կառավարությունը հաստատել է`
-Հայաստանի Հանրապետության անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների մատուցման միջոցառումների ծրագիրը,
-ՀՀ սերմերի որակի ստուգման և պետական սորտափորձարկման միջոցառումների ծրագիրը, որի հիմնական նպատակը սերմերի որակի ստուգման և սորտափորձարկման միջոցների ձեռնարկումն է, բերրիության փոփոխության բացահայտումը և վատթարացման կանխումը,
-ազգային գրադարանային հավաքածուի գրացուցակը, որով ստեղծվում են հավաքածուի կազմում ընդգրկված գրադարանային փաստաթղթերի պահպանության, հանրահռչակման և սերունդներին փոխանցելու նախադրյալները:

Այս խորագրի վերջին նյութերը