Լրահոս

27.07.2009 10:52


Արմեն Աղայան. «Համանախագահներն արդեն չգիտեն թե ինչ առաջարկեն»

Արմեն Աղայան. «Համանախագահներն արդեն չգիտեն թե ինչ առաջարկեն»

 

-Առաջին անգամ չէ, որ Բրայզան փորձում է բանակցային մանրամասներ հրապարակել։ Կարծում եմ՝ նրա հերթական մանրամասները հայկակական հանրության շրջանակներում կարժանանան նույնպիսի հակազդեցության, ինչպիսին բոլոր նախորդներն են արժանացել։ Չեմ կարծում, որ դրանք շատ էական դերակատար ազդեցություն կարող  են ունենալ բանակցային գործընթացի վրա, կամ որ դրանք խոսում են այն մասին, թե բանակցային գործընթացն արդեն մոտենում է ավարտին։Ավելի  շուտ մենք գործ ունենք այն բանի հետ, որ համանախագահներն արդեն չգիտեն թե ինչ առաջարկեն, ուստի փորձում են արդեն նախկինում հնչած առաջարկությունները հերթական անգամ հնչեցնել։

Այսպես է մեկնաբանել «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի՝ ազատագրված տարածքների վերաբերյալ հայտարարությունը քաղաքագետ Արմեն Աղայանը

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը