Տնտեսագետ. «Կառավարության քայլերը միայն վատթարացնում են երկրի տնտեսական իրավիճակը»
«Մենք հայտնվել ենք այնպիսի պայմաններում, որ Հայաստանը չի կարող ներդրումներ ներգրավել տնտեսության մեջ: Մեր տնտեսական աճի ցանկացած հեռանկար վտանգված է, և դրա մասին արդեն խոսում է նաև կառավարության ղեկավարը»,-այսօրվա ասուլիսին, անդրադառնալով ՀՀ տնտեսական իրավիճակին և 2014թ.-ի բյուջեին, ասել է ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Բանախոսը հայտնեց, որ 9 ամսվա ընթացքում 64%-ով նվազել են ուղղակի ներդրումները։ «Ներդրումների համար անհրաժեշտ են ցածր հարկեր, խաղի նորմալ կանոններ և խելամիտ օրենքներ»,-ընդգծել է տնտեսագետը։
Նրա խոսքերով՝ երկրի գործարար միջավայրում այն, ինչ տեղի է ունենում վերջին երեք տարիներին, ուղղակի ոտնձգություն է բիզնեսի նկատմամբ:
«Դրա մեջ մտնում են ԱՊՊԱ-ն, կարմիր գծերը, պարտադիր կենսաթոշակային համակարգը, նոր ՀԴՄ-ները, կրպակների տեսքի հետ կապված խնդիրները և այլն»,-նշեց Վ. Խաչատրյանը:
Ըստ նրա՝ 2014թ.-ի բյուջեն ցույց է տալիս, որ այս կառավարությունը չի կարող կառավարել տնտեսությունը, և նրանց քայլերը միայն վատթարացնում են երկրի տնտեսական իրավիճակը:
«Ամեն տարի 2 միլիարդ դոլար անօրինական ճանապարհով գնում է իշխանությունների և նրանց մերձավոր բիզնեսմենների գրպանը»,-նշեց Վ. Խաչատրյանը:
«Հարկային բազան շատանում է փոքր և միջին բիզնեսի հաշվին, և կառավարությունը այժմ ցանկանում է բարձրացնել հարկերը փոքր և միջին բիզնեսի հաշվին, ինչը ուղղակի կզրոյացնի փոքր և միջին բիզնեսը Հայաստանում»,-նշեց Վ. Խաչատրյանը:

7or.am