Նաիրա Զոհրաբյան. «Հիմնական պատասխանատուները միշտ չոր են դուրս գալիս ջրից»
Այսօր Վերահսկիչ պալատի գործող նախագահ, ՎՊ նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանի և ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հանդիպումից հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ գիտակցում է, որ ոչ միայն ՎՊ-ն, այլ նաև դե յուրե անկախ կառույցները չեն լինի անկախ այնքան ժամանակ, քանի դեռ լուծում չեն ստացել համակարգային կարևորագույն խնդիրները. «Մեզ հետաքրքիր էր, թե ինչ նոր մոտեցումներ կներկայացնի ՎՊ նախագահի թեկնածուն այս պահին, ԱԺ-ում ընտրվելու դեպքում ինչ նոր գործիքներ կկիրառի բյուջեի վերահսկողության հետ կապված: Մեր պատգամավորները ակտիվ հարցադրումներ հնչեցրեցին: Շատ կարևոր է, բնականաբար, թիվ մեկ գործը բյուջեի վերահսկողությունն է և օրինախախտումները հայտնաբերելը, բայց մենք անցած տարիների փորձից գիտենք, որ միշտ պատժվում են մանր ձկները, կատարողները, իսկ հիմնական պատասխանատուները միշտ չոր են դուրս գալիս ջրից»,-ասաց Ն. Զոհրաբյանը:
«Եվ քանի դեռ իշխանության ահա այսպիսի համակարգ, բուրգ գոյություն ունի, և բոլոր կառույցները, անկախ նրանից, որքանով են Սահմանադրությամբ դե յուրե անկախ, այդուհանդերձ, կառավարելի են, ես հասկանում եմ, որ մենք երբեք չենք ունենալու այն անկախ կառույցները, քանի դեռ համակարգային այս կարևորագույն խնդիրները լուծված չեն» - հավելեց նա:
Ըստ պատգամավորի՝ ԲՀԿ-ի համար կարևոր է ՎՊ-ի կողմից կատարված աշխատանքը, սակայն գերակա է իրավական գնահատականը. «Մեզ համար շատ կարևոր է, որ բացահայտելուց, թե որ ոլորտում ինչքան գանձագողություն է եղել, պատասխանատվություն կրեն իրական գանձագողերը, այլ ոչ թե մի քանի աստիճան ցածր կատարողները: Սա է խնդիրը»,-ասաց նա, նշելով, որ մինչև քվեարկություն խմբակցությունն անպայմանորեն ևս մեկ նիստ կհրավիրի։

7or.am