Լրահոս

07.11.2013 16:45


Արաֆաթի մահը՝ քաղաքական սպանությո՞ւն

Արաֆաթի մահը՝ քաղաքական սպանությո՞ւն

Պաղեստինի նախկին ղեկավար Յասիր Արաֆաթի մասունքների դատաբժշկական փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ նրան սպանել են պոլոնիումի ռադիոակտիվ իզոտոպով: Այս մասին Փարիզում իր ելույթի ժամակ հայտարարել է Արաֆաթի այրին` Սուհա Արաֆաթը: Մասնավորապես, նա նշել է, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքում «իսկական հանցագործություն է բացահայտվել` քաղաքական սպանություն»։ Սակայն նա չի նշել կոնկրետ կասկածյալների անուններ՝ ասելով, որ նրա ամուսինը շատ թշնամիներ ուներ:

Հարկ է նշել, սակայն, որ շվեյցարացի հետազոտողները մի քանի խոչընդոտի են հանդիպել՝ նախ՝ հետազոտության համար բավական նյութ չի եղել, երկրորդ` նրանց հետազոտությունից և Արաֆաթի մահվանից անցել է 8 տարի, և երրորդ` կասկածի տակ է դրվել մի քանի փորձանմուշների նույնական լինելը։

Այս խորագրի վերջին նյութերը