Ստեփան Դանիելյան. «Աշոտյանը հոգևորական չէ, բայց, մեկ է, դպրոցը կրոնականացնում է»
-Բոլորի համար պարզ է, որ եկեղեցին և պետությունը սերտաճում են, և մենք բազմիցս ենք դրանում հանոզվել,- «7օր»-իհետ զրույցում անդրադառնալով Մաթևոս (տեր Մեսրոպ քահանա) Արամյանին կրթության հարցերով Սերժ Սարգսյանի խորհրդական նշանակելուն՝ ասել է վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:
-Հատկապես վտանգավոր է եկեղեցու մուտքը դպրոց, և դրա պատճառներից մեկն այն է, որ պարզ չէ, թե Հայաստանում ինչ տիպի պետություն է կառուցվում, և ինչպիսի ապագա քաղաքացիներ պետք է դաստիարակել: Այդ հարցի պատասխանը չունենալով՝ պետության այսօրվա պատասխանատուների համար մեկ է, թե դպրոցում ինչ կկատարվի,-ավելացրել է նա:
Ինչ վերաբերում է կոնկրետ Տեր Մեսրոպ քահանային Սերժ Սարգսյանի խորհրդական նշանակելուն, Ս. Դանիելյանի տեղեկություններով՝ նա մտերիմ է կրթական ոլորտում մի շարք նախաձեռնությունների հեղինակ Դավիթ Յանի հետ:
-Հնարավոր է, որ կոնկրետ այս նշանակումը կապված է այդ նախաձեռնությունների հետ,-նշել է վերլուծաբանը՝ միաժանակ ավելացնելով.
-Հայաստանի ցանկացած քաղաքացի կարող է նաև նախագահ դառնալ՝ անկախ կրոնից և ռասայից: Հարցն այլ է՝ արդյոք կատարո՞ւմ է օրենքները և Սահմանադրությունը: Ըստ Կրթության մասին օրենքի՝ կրթությունն աշխարհիկ է: Եթե տեր Մեսրոպը այդ սկզբունքը չի խախտի, ապա օրենքով իրավունք ունի լինել խորհրդական: Իսկ եթե խախտի, ապա՝ ո՛չ: Հիմա ի՞նչ տարբերություն, որ Աշոտյանը հոգևորական չէ. մեկ է, դպրոցը կրոնականացնում է: Այսինքն, խնդիրն այլ հարթության մեջ է:
Հիշեցնենք, որ փաստաբան Մուշեղ Շուշանյանն էլ քահանային խորհրդական նշանակելու Սերժ Սարգսյանի որոշումը ՀՀ սահմանադրության խախտում է համարում։
–Սահմանադրությունը նախատեսում է, որ եկեղեցին անջատված է պետությունից։ Իհարկե, նորություն չէ, որ Սահմանադրության այդ պահանջը փաստացի չի կատարվում, այսինքն` եղեկեցին ներգրավված է քաղաքական ինչ–ինչ գործընթացների մեջ, ինչը խախտում է,-«7օր»–ին ասել էր նա։
Մեջբերենք ՀՀ սահմանադրության 8.1. հոդվածը, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից։
Ստեփան Դանիելյան. «Աշոտյանը հոգևորական չէ, բայց, մեկ է, դպրոցը կրոնականացնում է»
-Բոլորի համար պարզ է, որ եկեղեցին և պետությունը սերտաճում են, և մենք բազմիցս ենք դրանում հանոզվել,- «7օր»-ի հետ զրույցում անդրադառնալով Մաթևոս (տեր Մեսրոպ քահանա) Արամյանին կրթության հարցերով Սերժ Սարգսյանի խորհրդական նշանակելուն՝ ասել է վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

7or.am