Արտոնված «հեղափոխություն» կամ համահարթեցումից դեպի համեմատություն
Սերժ Սարգսյանի իշխանությունը հիմնված է իմիտացիայի՝ կեղծ գործընթացներ կազմակերպելու և կեղծ օրակարգեր ձևավորելու վրա: 2008թ-ից սկսած՝ մենք ականատես եղանք տասնյակ իմիտացիոն գործընթացների, որոնք կազմկերպվում և վերահսկվում էին մեկ կենտրոնից՝ Բաղրամյան 26-ից:
Մարտիմեկյան սպանդի արդյունքում իշխանության հասած Սերժ Սարգսյանը ժողովրդի դեմ պայքարում ընտրեց մի մարտավարություն, որի հիմնական սկզբունքը՝ իր իշխանության համար վտանգ ներկայացնող երևույթների արագ ֆիքսումն ու այդ նույնի ավելի «թունդ» տեսակի արտադրությունն է: Այսպիսով, տարիներ շարունակ դաշտում հայտնվում են նույն արտադրության, սակայն տարբեր փաթեթավորմամբ իշխանական «ֆեյքեր», որոնց միակ գործառույթը շոուների միջոցով հասարակության ուշադրությունը իրական խնդիրներից և գործընթացներից շեղելն է:
Սերժ Սարգսյանի մարտավարական մյուս հնարքը երևույթների համահարթեցումն է: Այսինքն՝ նրա կողմից հրապարակ նետված տեքստերում բացակայում են բուն խնդիրները, դրանց լուծումները, օբյեկտիվ իրականությունը և, հետևաբար՝ նաև քաղաքական ու իրավական գնահատականներ տալու անհրաժեշտությունը: Ամեն ինչ նույն հարթության մեջ է դրվում, բովանդակությունն իր տեղը զիջում է ձևին։
Այս կերպ ասած՝ նա լուծում է մեկ խնդիր՝ առկա հարցերը, օրինակ՝ ընտրությունների կեղծումը, քաղբանտարկյալների առկայությունը, մարտի մեկի սպանություններն ու բռնությունների փաստերը լղոզելու՝ իրավական և քաղաքական տրամաբանությունից դուրս հանելու միջոցով պատասխանատվությունից խուսափելու խնդիրը: Նա փորձում է պահպանել ներքաղաքական ստատուս քվոն, որը, իհարկե, ձեռնտու է իրեն, քանի որ իշխանությունը նա արդեն բռնազավթել է:
Սակայն արտաքին և ներքին քաղաքականության վերջնական տապալումից հետո Սերժ Սարգսյանը հասկանում է, որ ՀՀ քաղաքացին այսուհետ ունի մեկ տարբերակ՝ իրականացնել իշխանափոխություն: Նունիսկ ինչ–ինչ հույսեր Սարգսյանից ունեցողներն են հիասթափված ու պահանջում են փոփոխություն իշխանափոխության տեսքով։
Այս ամենը շատ լավ գիտակցելով՝ Ազատիչը փորձում է հին մեթոդներով «փուքսը նստեցնել», այսինքն՝ կանխատեսելով հետագա հնարավոր զարգացումները՝ ստեղծել այդ նույնի կեղծը՝ «ֆեյքը»:
Եվ ահա, հոկտեմբերի 5-ին Շանթ Հարությունյանը, մի խումբ երիտասարդների հետ, Ազատության հրապարակում միտինգ-ասուլիս անցկացրեց, որտեղ հայտարարեց. «Ուզում ենք հեղափոխություն: Այսինքն՝ ուզում ենք, որ էթանք մենք նախագահականը գրավենք, բենզինի շշերը վեկալենք, նախագահականը, ԿԳԲ-ի շենքը, ՄՎԴ-ի շենքը, դատախազությունը, Սահմանադրական դատարանը, մեկ էլ բերդերի դռները բացենք...
Մենք, բացի բենզինի շշից, քարից, փեդից ոււ ռագատկից, մեկ էլ մարգանցովկա բրոնզից՝ ուրիշ զենք հլը որ չենք վեկալել: Եթե մեր դեմ ավտոմատ հելավ, զենք հելավ, մեզնից ով կենդանի եղավ, ավտոմատով, զենքով հելնելույա իրանց դեմ...»:
Այս պահից սկսած՝ Շանթի «հեղափոխությունը» վերջնակապես վերածվեց ներկայացման։ Քանի որ որքան էլ փորձես հավատալ ռոմանտիկ հեղափոխականի ինքնաբուխ պոռթկմանը, ասել է թե՝ նժդեհական «վճռական մենակին», այնուամենայնիվ, անհնար է չֆիքսել, որ ՀՀ-ում և, կարծում եմ, առհասարակ աշխարհի որևէ երկրում, քաղաքացին նման հայտարարություններից անմիջապես հետո, ամենքիչը, «հրավիրվում է» ոստիկանություն:
Ազատիչի դեմ բողոքի ակցիաների մասնակցած յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի շատ լավ գիտի, թե ինչպես է արձագանքում ոստիկանությունը Սերժ Սարգսյանի հասցեին արված յուրաքանչյուր քաղաքական կոչի, օրինակ՝ հայտնի «Սերժիկ, հեռացիր»-ին:
Բոլորին է հայտնի, որ այս կոչը «չարտոնված է», և այն արտասանելուց հետո ոստիկանության բաժանմունքում հայտնվելը շատ «բնական» և սպասված մի բան է: Այդպես էր ՀԱԿ ակտիվիստների դեպքում։
Սակայն նոյեմբերի 5-ին կարծես իշխանությունն իր ուժային կառույցների ներկայացուցիչներով հանդերձ դարձել էր բարի և վերածվել Շանթի «հեղափոխության» հանդիսատեսի։
Սերժ Սարգսյանի կողմից արտոնված այս «հեղափոխությունը» ուներ երեք նպատակ.
ա) Երևանի կենտրոնում բեմադրելով «բախման» տեսարաններ՝ ՀՀ քաղաքացուն հիշեցնել մարտիմեկյան սպանդի մասին, այսինքն՝ նպատակներից մեկը ժողովրդի մեջ վախ սերմանելն էր:
բ) Այս ամենի շնորհիվ իշխանական նոմենկալտուրային՝ շարմազանովներին և գալուստսահակյաններին հնարավորություն ընձեռել խոսել օրենքի և պետականության դիրքերից,
գ) Սերժ Սարգսյանի «ազատ» քարոզչամեքենային վերջապես հնարավորություն տալ դուրս գալ համահարթեցման՝ տրամաբանությունը բացառող տեքստերից:
Նոյեմբերի 5-ի դեպքերից անմիջապես հետո մեզ հայտնի «ազատ մտածողներն ու լրատվամիջոցները» արդեն համեմատական վերլուծություններ էին ներկայացնում՝ Շանթ Հարությունյանին համեմատելով մերթ ընդդիմության, մերթ իշխանության հետ: Շանթի ֆոնին փորձ արվեց հավասարակշիռ իմիջ կարել ՀՀԿ ղեկավարի վրա ու աշխարհին էլ ցույց տալ, թե իբր տեսեք ով է իշխանության այլընտրանքը։ Այսինքն՝ համահարթեցման տեխնոլոգիային փոխարինելու եկավ համամետական առավելություն ցույց տալու տեխնոլոգիան։
Սակայն պետք է նկատել, որ անգամ էքսցենտրիկ Շանթ Հարությունյանի հետ Սարգսյանը չի կարող համեմատվել, քանզի Հարությունյանը, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, իշխանության չի՛ եկել տասը զոհերի արյան գնով, չի՛ կրակել սեփական ժողովրդի վրա, բազմիցս չի՛ կեղծել ՀՀ ընտրությունները, հարյուրավոր քաղաքացիների բերդերը չի՛ նետել, հանուն սեփական հարստացման՝ չի՛ թալանել ժողովրդին, իշխանություն պահելու համար առուծախի չի՛ դրել Հայաստանն ու Արցախը:
Այդ իսկ պատճառով, որքան էլ մեծ լինի Ազատիչի ցանկությունը՝ համեմատվել Շանթ Հարությունյանի հետ, փաստ է, որ նրանք չունեն անգամ մեկնարկային հավասարություն:
Նոյեմբերի 5-ը և դրան հաջորդած քննարկումները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ չնայած զանազան տարաձայնություններին՝ այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու հարցում կա հասարակական-քաղաքական համաձայնություն: Մնում է այդ համաձայնությանն առարկայական տեսք տալու գործը։
Տաթևիկ Պողպատյան
Հ.Գ.։ Կուզենայի առանձնահատուկ նշել, որ կոնկրետ Շանթ Հարությունյանին չեմ համարում Բաղրամյան 26–ի նախագիծ։ Նախագիծն այն «հեղափոխությունն» էր, որը տարբեր մեթոդներով ուղղորդվեց, իսկ Շանթն այդ մասին չէր էլ կարող գլխի ընկնել, քանզի դոնկիխոտությունը դուրս է լինում ռացիոնալ հաշվարկներից։