Լրահոս

08.11.2013 09:40


Բժիշկները մեկ ամիս են տվել փոքրիկ Աննային փրկելու համար

Բժիշկները մեկ ամիս են տվել փոքրիկ Աննային փրկելու համար

«Նվիրիր ինձ կյանք» նախաձեռնությունը տեղեկացնում է, որ 2011թ․ ծնված Աննա Մելիքջանյանը օգնության կարիք ունի: Երեխայի մոտ ախտորոշված է ողնաշարի սկոլիոզ, ողերի և կողերի զարգացման բնածին անոմալիա: Երեխայի հիվանդությունը սպառնում է ազդեցություն ունենալ նրա ողնուղեղի վրա, ինչը վտանգի տակ կդնի փոքրիկի կյանքը: Երեխային ցուցված է վիրահատություն արտերկրում, քանի որ Հայաստանում նման վիրահատություններ չեն իրականացվում: Ընդ որում, բժիշկներն Աննայի ծնողների հետ զրույցում նշել են, որ երեխայի վիրահատությունը պետք է արվի անհապաղ, քանի որ սպառնալիքն օրեցօր ահագնանում է, և մեծ է հավանականությունը, որ գլուխ կբարձրացնի մոտակա ամսվա ընթացքում:

Գերմանիայում վիրահատության արժեքն է 40000 եվրո: Այդ գումարի հայթայթման հարցում Աննայի ծնողներն ապավինում են բոլոր բարի մարդկանց օգնությանը:
Փոքրիկ Աննային օգնություն ցուցաբերելու նպատակով «Ամերիաբանկ»-ում Լիանա Աշոտի Մելիքջանյանի անունով բացված է հաշվեհամար՝ 1570016083200200:

Ծնողները պատրաստ են տրամադրել փոքրիկի հիվանդության և բուժման ծախսերի հետ կապված բոլոր փաստաթղթերը: Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել +37498 705-508:

http://www.youtube.com/watch?v=n82OvWIvb8k

«Նվիրիր ինձ կյանք» նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը