Լրահոս

08.11.2013 19:07


Ամերիկացի միլիարդատեր Սորոսը 1 մլն դոլար է նվիրաբերել Սիրիայում քաղաքացիական պատերազմից տուժածներին

Ամերիկացի միլիարդատեր Սորոսը 1 մլն դոլար է նվիրաբերել Սիրիայում քաղաքացիական պատերազմից տուժածներին

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն, ամերիկացի հայտնի ֆինանսիստ և միլիարդատեր Ջորջ Սորոսը 1 մլն դոլար է նվիրաբերել «Փրկության միջազգային կոմիտե»–ին, որը զբաղվում է Սիրիայում մարդասիրական հարցերով:

Ֆինանսիստի խոսքերով՝ Սիրիայում շատ քաղցած մարդիկ կան, որոնք ձմռան գալուստի հետ նաև կմրսեն, նրանց օգնություն է անհրաժեշտ:

«Իրավիճակը Սիրիայում սաստկացնում է կառավարության և ապստամբների՝ մարդասիրական օգնությունն իբրև պատերազմական գործիք օգտագործելը»,–ասել է Սորոսը։

Ըստ լրատվամիջոցի՝ 83-ամյա Սորոսը տարեկան միջինը 300 մլն դոլար է հատկացնում իր ոչ առևտրային կառույցներին, բարեգործական հիմնադրամներին:

Այս խորագրի վերջին նյութերը