Լրահոս

08.11.2013 11:07


«Սերժ Սարգսյանի դիրքերը հիմա ավելի թույլ են, քան երբևէ»

«Սերժ Սարգսյանի դիրքերը հիմա ավելի թույլ են, քան երբևէ»

Սերժ Սարգսյանի դիրքերը հիմա ավելի թույլ են, քան երբևէ, ու դա ավելի սուր զգում ա հենց իր անմիջական շրջապատը: Սերժ Սարգսյանի արքունիքում նախախուճապային իրավիճակ է, և ընդդիմադիր ուժերը պետք է օգտվեն այդ տրամադրություններից, ում հետ հնարավոր է համագործակցել, պետք է համագործակցել՝ շատ նուրբ, կոկիկ, տակից, առանց հրապարակայնացնելու, առանց կոմպլեքսների, պետք է ստեղծել մի վիճակ, որ վճռական պահին հնարավոր լինի իշխանական, առանց այն էլ թուլացած բուրգը մատի մի հարվածով փլուզել, ինչպես թղթե տնակ:
Չի կարելի այս ճակատագրական ժամանակներում սահմանափակել գործողությունները ինչ-ինչ հոգեբանական կոմպլեքսներով և այլն: Պետք է համագործակցել՝ ում հետ հնարավոր է այս ավազակապետական ռեժիմից ազատվելու համար: Ով կհամաձայնվի և կհամագործակցի սուզվող նավը լքելու ճանապարհին, մեր ներողամիտ և մեծահոգի ժողովրդի կողմից, կարծում եմ, կներվի, ով՝ ոչ, Սերժ Սարգսյանի հետ կկիսի համաժողովրդական ատելության պտուղները:
Վճռական ու ճակատագրական ժամանակներ են սպասվում, նոր իրավիճակը պահանջում է նոր լուծումներ։

Կարեն Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը