Լրահոս

27.07.2009 11:40


Թուրքմենստանի նախագահի հայտարարությունը Ադրբեջանում գնահատում են որպես ռումբի անակնկալ պայթյուն

Թուրքմենստանի նախագահի հայտարարությունը Ադրբեջանում գնահատում են որպես ռումբի անակնկալ պայթյուն

Թուրքմենստանի նախագահի անսպասելի հայտարարությունը, թե «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» և «Քյափազ» հանքավայրերը հարցը վիճարկվելու է Միջազգային արբիտրաժային դատարանում, Բաքվում գնահատել են որպես ռումբի անակնկալ պայթյուն։ Ադրբեջանի փորձագիտական և քաղաքական շրջանակները փորձում են հասկանալ, թե ի՞նչն է դարձել նման որոշման պատճառը։ Bakililar.Az-ը գրում է, որ Թուրքմենստանի կողմից Ադրբեջանին դատի տալու համար ոչ մի նախադրյալ չկար, ավելին՝ վերջին շրջանում կողմերը խոսում էին Կասպից ծովի հետ կապված բոլոր վիճահարույց խնդիրների կարգավորման մասին։ Այնուհանդրձ, փորձագետները Թուրքմենստանի նախագահի հայտարությունը կապում են «Նաբուկոյի» հետ։ Պաշտոնական Բաքուն բավականին զուսպ էր արտահայտվում «Նաբուկոյում» իր մասնակցության հեռանկարների մասին, մինչդեռ թուրքմենական կողմը դեմոնստրատիվ կերպով խզում է «Գազպրոմի» հետ իր պայմանագիրն ու բացահայտ խոսում է «Նաբուկոյի» մասին։ Նախորդ շաբաթ Թուրքմենստանը գազի մատակարարման պայմանագիր է կնքում «Նաբուկոյի» օպերատորներից մեկի՝ գերմանական  RWE ընկերության հետ։ «Այս ամենի տրամաբանական շարունակությունը պետք է լիներ Բաքվի և Աշքաբադի, «Նաբուկոյի» բաղկացուցիչը կազմող Տրանսկասպյան գազամուղի կառուցման մասին, համատեղ հայտարարությունը։ Սակայն Թուրքմենստանը 180 աստիճանով փոխեց իր դիրքորոշումը։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Ռուսաստանը հրաժարվեց եվրոպական գներով գնել թուրքմենական գազը՝ վատթարացնելով Մոսկվայի և Աշքաբադի հարաբերությունները, իսկ Բաքուն և Մոսկվան գազի մատակարարման հարցում եկան համաձայնության»,-գրում է Bakililar.Az-ը։

Այս խորագրի վերջին նյութերը