Իրանի նախագահն ընդունել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին
Նախօրեին Իրանի նախագահ Հասան Ռուհանին երկրի մայրաքաղաք Թեհրանում ընդունել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին:
Բանակցություններին Ռուհանին նշել է Հայաստանի և Իրանի միջև գոյություն ունեցող բարեկամական կապերը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է ավելի ամրապնդել տնտեսական և մշակութային կապերը երկու հարևան երկրների միջև:
Մովսիսյանն իր հերթին ողջունել է երկու երկրների միջև առկա սերտ կապերը՝ ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը և ժողովուրդը ձգտում են էլ ավելի զարգացնել հարաբերություններն Իսլամական Հանրապետության հետ: Նախարարը հավաստիացրել է, որ Հայաստանը ջանք չի խնայի՝ վերացնելու համար Թեհրանի և Երևանի համատեղ նախագծերի ճանապարհին հայտնված խոչընդոտները: Մովսիսյանը Ռուհանիին է փոխանցել նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գրավոր ուղերձը:
Հաղորդվում է նաև, որ նոյեմբերի 5-ին Հայաստանի և Իրանի էներգետիկայի նախարարները երեք համաձայնագիր են ստորագրել Թեհրանում, որոնք ուղղված են հիդրոկայանի համատեղ նախագծերի իրագործմանը:
Վերջին տարիներին երկու երկրները կարևոր քայլեր են իրագործել երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում: Վերջին 6 տարիներին Իրանը 1.5 միլիոն խմ գազ է մատակարարել Հայաստանին էլեկտրաէներգիայի դիմաց: