Լրահոս

08.11.2013 13:38


ԱԺ-ում քննարկվում է ՀԱԿ խմբակցության ներկայացրած նախագիծը

ԱԺ-ում քննարկվում է ՀԱԿ խմբակցության ներկայացրած նախագիծը

Ազգային ժողովի Պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստում մեկնարկել է ԶԼՄ–ի կողմից զրպարտանքի ու վիրավորանքի համար նախատեսվող հատուցման չափը նվազեցնելու վերաբերյալ ՀԱԿ խմբակցության ներկայացրած նախագծի քննարկումը։

Ըստ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի՝ «Քաղաքացիական օրենսգրքում» ներկայիս ողջամիտ հատուցման չափը պետք է իջեցվի։

«Այդ տուգանքները ստիպում են լրատվամիջոցին փակվել, սնանկանալ: Մենք սկզբունքը չենք փոխում, այլ այն քաղաքականությունը, որ մարդու պատիվը վիրավորելու կամ զրպարտելու համար լրատվամիջոցը պետք է պատիժ կրի, մենք դրա դեմ ոչինչ չունենք»,-ասել է պատգամավորը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը