Հայաստան կժամանի Սերբիայի Հանրապետության նախագահ Բորիս Տադիչը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հուլիսի 28-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սերբիայի Հանրապետության նախագահ Բորիս Տադիչը:
Նույն օրը ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի Նախագահներ Սերժ Սարգսյանի և Բորիս Տադիչի առանձնազրույցը: Այնուհետև կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, ապա Հայաստանի և Սերբիայի ղեկավարները հայտարարություն կանեն մամուլի համար:
Հայաստանի Հանրապետության նախագահի անունից ի պատիվ Սերբիայի նախագահի կտրվի պաշտոնական ճաշ:
Այցի շրջանակում Բորիս Տադիչը հանդիպում կունենա վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, կհյուրընկալվի Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսին:
Սերբիայի նախագահը կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի զոհերի հուշակոթողին, կլինի Հայոց ցեղասպանության թանգարանում, ծառ կտնկի Հիշատակի պուրակում:
Բորիս Տադիչը հարգանքի տուրք կմատուցի և ծաղկեպսակ կդնի նաև 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո աղետյալ բնակչությանն օգնության շտապող ավիավթարից զոհված հարավսլավացի օդաչուների հուշարձանին:
Սերբիայի նախագահը կայցելի նաև Մատենադարան:
Բորիս Տադիչին ուղեկցող պատվիրակության կազմում են նաև Սերբիայի արտաքին գործերի, առևտրի ու ծառայությունների նախարարները, ովքեր հանդիպումներ կունենան իրենց հայ գործընկերների հետ:
Հուլիսի 29-ին Սերբիայի ղեկավարը կմեկնի Հայաստանից: