Թուրքիայի ԱԳՆ. «Դավութօղլուն հայ–թուրքական սահմանի բացման վերաբերյալ հայտարարություն չի արել»
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն չի հայտարարել, թե մինչև 2015 թվականը հնարավոր է՝ բացվի հայ–թուրքական սահմանը։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ մամլո խոսնակ Լևենթ Գյումրուքչուն։
Ըստ ԱՊԱ գործակալության` Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատանը Գյումրյուքչուն հերքել է մամուլում տարածված Դավութօղլուի հայտարարության վերաբերյալ լուրերը՝ ասելով. «Թուրքիան ցանկանում է Կովկասում խաղաղության հաստատում և բազմիցս պատրաստակամություն է հայտնել Ադրբեջանի օկուպացումը դադարեցնելուն զուգահեռ՝ քայլեր ձեռնարկել տարածաշրջանային համագործակցության ուղղությամբ։ Թուրքիան դրական կարձագանքի ցանկացած քայլի, որը կօժանդակի տարածաշրջանում առաջընթացին»:
Գյումրուքչուն իր ելույթում նշել է, որ Թուրքիան ցանկանում է ղարաբաղյան հիմնահարցի արագ կարգավորում, և պատրաստ է ցանկացած քայլի, որն ուղղված կլինի տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը։