Լրահոս

08.11.2013 15:39


Քննիչը փախել է Վարդան Պետրոսյանի հիվանդասենյակից

Քննիչը փախել է Վարդան Պետրոսյանի հիվանդասենյակից

«Երբ Վարդան Պետրոսյանը խնդրեց, որ իրեն տրամադրվեն օրենքով նախատեսված փաստաթղթերը, որոնք իրեն հասանելի են, եւ գրավոր միջնորդություն ներկայացրեցինք, քննիչը, չգիտես՝ ինչու, դադարեցրեց հարցաքննությունը, չարձանագրեց այն հարցերը, որոնք Վ.Պետրոսյանը խնդրեց արձանագրել, չտվեց նույնիսկ արձանագրությունը ստորագրելու համար, հարցաքննությունը թողեց կիսատ, դուրս եկավ սենյակից, գնաց»,- «Փաստիոնֆո»-ին հայտնեց դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Մեր զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ միջադեպից հետո ինքը զանգահարել է քննչական վարչության պետին` խնդրելով հանձնարարել քննիչին վերադառնալ և ավարտել հարցաքննությունը, բայց քննիչն այդպես էլ հետ չի եկել:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ է ասել քննիչին Վարդան Պետրոսյանը, որ փախուստի պատճառ է դարձել, Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց հետևյալը. «Վարդան Պետրոսյանն ուզում էր իր կարծիքը հայտնել որոշ հարցերի վերաբերյալ, ցուցմունք չի կարող տալ այս պահին` առողջական վիճակից ելնելով, բայց որոշ ասելիք ունի, իսկ քննիչը չթողեց ո’չ խոսի, ո’չ էլ արձանագրությունը ստորագրի, դուրս եկավ, գնաց, խուճապի՞ էր մատնվել, թե՞ ինչ, չհասկացանք»:

Փաստաբանի խոսքով` Վ.Պետորսյանը մինչ օրս պատշաճ կերպով չի ծանուցվել, թե ինչում է կասկածվում:

«Օրենքով սահմանված է, որ կասկածյալը կարող է իմանալ, թե ինչում է ինքը կասկածվում»,- ասաց Ն.Բաղդասարյանը` հավելելով. «Օրենքով նախատեսված է, որ փորձաքննություններ նշանակելու մասին որոշումների պատճենները, այդ թվում նաև` անվճար, կասկածյալը կարող է ստանալ, բայց փաստաթղթերն իր մոտ էին, չտվեց»:

Մանրամասները՝ pastinfo.am–ում

Այս խորագրի վերջին նյութերը