-Իմ ձեռքին կա ԵԱՀԿ նախարարների կոմիտեի՝ 91-92թթ. կայքէջում տեղադրված պաշտոնական բոլոր փաստաթղթերը,- ասել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը՝ հակադարձելով վերջերս ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին հնչեցրած մեղադրանքին, թե վերջինս 1992թ. ստորագրել է ԵԱՀԿ նախարարների կոմիտեի մի որոշման տակ, որով փաստվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
-Րաֆֆի Հովհաննիսյանը նման փաստաթուղթ չի ստորագրել։ Այն հայտարությունը, որ արել է Գալուստ Սահակյանը, ստոր, անամոթսուտ է: Կեղտոտսուտ: Այսքանը,-«Հայելի» ակումբում հրավիրված բանավեճի ժամանակ հայտարարել է Ս. Սաֆարյանն ու նշել, թե ամենայն հավանականությամբ՝ Ր. Հովհաննիսյանն անձամբ գրավոր և հրապարակային կանդրադառնա այդ խնդրին։
-Ստորության և անամոթության մասին դուք ընդհանրապես իրավունք չունեիք խոսելու,-ասել է բանավիճող մյուս կողմը՝ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանն ու Ս. Սաֆարյանին հիշեցրել ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի կատարած ստորագրահավաքը։
ՀՀԿ–ն և «Ժառանգությունը» մեղադրում են միմյանց
-Իմ ձեռքին կա ԵԱՀԿ նախարարների կոմիտեի՝ 91-92թթ. կայքէջում տեղադրված պաշտոնական բոլոր փաստաթղթերը,- ասել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը՝ հակադարձելով վերջերս ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին հնչեցրած մեղադրանքին, թե վերջինս 1992թ. ստորագրել է ԵԱՀԿ նախարարների կոմիտեի մի որոշման տակ, որով փաստվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
-Րաֆֆի Հովհաննիսյանը նման փաստաթուղթ չի ստորագրել։ Այն հայտարությունը, որ արել է Գալուստ Սահակյանը, ստոր, անամոթ սուտ է: Կեղտոտ սուտ: Այսքանը,-«Հայելի» ակումբում հրավիրված բանավեճի ժամանակ հայտարարել է Ս. Սաֆարյանն ու նշել, թե ամենայն հավանականությամբ՝ Ր. Հովհաննիսյանն անձամբ գրավոր և հրապարակային կանդրադառնա այդ խնդրին։

7or.am