Ուղևորափոխադրող որոշ կազմակերպությունների ղեկավարներ այսօր լրագրողների հետ հանդիպմանը պնդել են, որ 100 դրամ սակագինը չի բավականացնում ձմռանը նախապատրաստվելու, անվադողերը փոխելու և պատշաճ կերպով ուղևորափոխադրում իրականացնելու համար։ Նրանք նաև անցել են սպառնալիքի բառապաշարին՝ հայտարարելով, որ եթե Երևանի քաղաքապետարանը 4 օրվա ընթացքում չբավարարի իրենց նամակում ներկայացրած պահանջները, «շատ վատ բան կլինի քաղաքապետարանի գլխին»:
Գծատերերը պնդել են նաև, որ մեկ ուղևորի տեղափոխելու համար 200 դրամ է անհրաժեշտ, բայց եթե ՀՀ կառավարությունը փոխհատուցի 50 դրամը, իրենք 150 դրամ սակագնին կհամաձայնեն։
Նշենք, որ տրանսպորտի սակագինը բարձրացնելու պահանջով այդ բաց նամակի տակ 62 ուղևորափոխադրող ընկերություններից ստորագրել են 57-ը։ Նամակում ասվում է նաև, որ ֆինանսական սուղ միջոցների պատճառով ընկերություները չեն կարողանում ձեռք բերել մարտկոցներ, չսառող հեղուկ, վճարել գույքահարկի, տեխզննման և ԱՊՊԱ-ի վճարները։
Գծատերերն անցել են հակահարձակման

7or.am