Ա. Մանուչարյան. «Շանթի գործողությունները կապված են այսօրվա իրավիճակի հետ»
«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանն այսօրվա ասուլիսում մեկնաբանելով Հայաստանում տիրող իրավիճակն՝ ասել է. «Տեղի ունեցող իրադարձությունները սիմվոլների դաշտից են։ Ակնհայտ բռնության կոչեր են հնչում, բայց, մյուս կողմից, մարդկանց համբերության բաժակը լցվել է։ Այս իրավիճակը կարող է բերել և՛ փոփոխության, և՛ կործանարար ազդեցության»։
Անդրադառնալով ազատամարտիկների երեկվա հանրահավաքին՝ բանախոսը նշել է, որ նրանք պարզապես ցանկանում են արագ հանգուցալուծել իրավիճակը, և ի սկզբանե ասել են, որ ժողովրդին ոտքի են կանգնեցնում, որովհետև խնդիրը ոչ թե իշխանության տապալումն է, այլ համակարգի փոփոխությունը։
Մանուչարյանն առաջարկել է ստեղծել նաև ազատամարտիկների իշխանության նոր օղակ՝ ժողովրդի ամբողջական խորհուրդ, և նշել, որ դա ֆիզիկապես հնարավոր է իրականացնել: Խոսելով նոյեմբերի 5-ի դեպքերից՝ նա նշել է, որ Շանթ Հարությունյանի գործողությունները կապված են այսօրվա իրավիճակի հետ, և պետք չէ այդտեղ խորամանկ բան փնտրել.
«Շանթի գործողությունների հետ կապված՝ յուրաքանչյուրն ասում է այն, ինչ ուզում է տեսնել։ Շանթը ցանկանում էր իրենը մտցնել, ինչպես եղավ տրանսպորտի սակագնի բարձրացման դեպքում։ Ես չեմ կարող բացառել, որ որևէ մեկին կարող են դրդել, բայց Շանթն ուրիշ երևույթ է»։