Տնտեսական

09.11.2013 09:33


Գարնանը հնարավոր է կարտոֆիլի գների շեշտակի աճ

Գարնանը հնարավոր է կարտոֆիլի գների շեշտակի աճ

Երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանից Վրաստան արտահանված մոտ 500 տոննա կարտոֆիլի մեջ փտում չի եղել, թեև վրացական կողմը հակառակն էր հայտարարել:

«Վրաստանի սահմանից հետ ուղարկված մոտ 500 տոննա կարտոֆիլը Հայաստանում արդեն սպառվել է: Այս տարի կարտոֆիլ չենք կորցնելու, մեզ կբավարարի, ու դեռ մի քիչ էլ կարտահանենք»,-«Ժողովուրդ»-ին ասել է Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:

Նա ընդգծել է, որ մտավախություն թող չլինի, թե գյուղացիները չեն կարողանա բերքը վաճառել՝ հիշեցնելով, որ դեռ 10 օր առաջ են մարդիկ բերքահավաքը վերջացրել:

«Սակայն գարնանը հնարավոր է կարտոֆիլի գների շեշտակի աճ»,-գրել է թերթը:

Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը