Լրահոս

09.11.2013 00:39


Զինծառայողները ՏԻՄ ընտրությունների ժամանակ քվեարկություններին չեն կարող մասնակցել

Զինծառայողները ՏԻՄ  ընտրությունների ժամանակ քվեարկություններին չեն կարող մասնակցել

Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, ըստ որի` Արարատում գրանցված բազմաթիվ զինծառայողներ արձակուրդ են ստանում և նրանց տրամադրվում են անձնագրերը, որպեսզի մասնակցեն ընտրություններին:

Հայտնում ենք, որ շրջանառվող լուրը ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը:

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող զինծառայողները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ քվեարկություններին չեն կարող մասնակցել:

ՀՀ օրենսդրության համաձայն` պարտադիր զինվորական ծառայության զորակոչված անձինք հանվում են բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից և ըստ բնակության վայրի հաշվառվում են զորացրվելուց հետո:

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ ընտրողների ցուցակները կազմվել են բացառապես ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջների հիման վրա: Զորացրվելու կապակցությամբ բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից հանված անձանց տվյալները առկա չեն ընտրողների ցուցակներում: Հետևաբար, անկախ այն հանգամանքից զինծառայողը գտնվում է զորամասում, թե ժամանակավոր արձակման մեջ, վերջինս չի կարող մասնակցել ընտրությանը:

ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը