ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ երեկ՝ ժամը 23.15-ին, տեղեկություն է ստացվել, որ Արաքս-Լենուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սարդարապատ-Արաքս ավտոճանապարհի 4-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 18 ՏՕ 412 պետհամարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչից ավտոմեքենայի վարորդը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Շտապ օգնության աշխատակիցները տուժածին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:
Պատահարի հետևանքով մեքենան ամբողջությամբ այրվել է
ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ երեկ՝ ժամը 23.15-ին, տեղեկություն է ստացվել, որ Արաքս-Լենուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սարդարապատ-Արաքս ավտոճանապարհի 4-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 18 ՏՕ 412 պետհամարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչից ավտոմեքենայի վարորդը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Շտապ օգնության աշխատակիցները տուժածին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: