Սոմալիում ահաբեկչության զոհերի թվում է նաև Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանը
«Agence France-Presse»-ի փոխանցմամբ՝ Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի կենտրոնում գտնվող «Մակա ալ-Մուկարամա» թանկարժեք հյուրանոցում նախօրեին ահաբեկչության զոհ է դարձել չորս մարդ, որոնց թվում է նաև Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Աբդելքադիր Ալի Դուուբը: Վիրավորվել է նաև 15-22 մարդ: Ինչպես գրում է «lenta.ru»-ն, պայթուցիկը գտնվել է պաշտոնյաների և գործարարների շրջանում հանրահայտ հյուրանոցի մուտքի մոտ կայանված մեքենայում։
Թեև ահաբեկչության կազմակերպիչները դեռ հայտնի չեն, սակայն, ըստ իշխանությունների, պայթյունը հիշեցնում է «Ալ Քաիդայի» հետ կապված Սոմալիի «Աշ Շաբաբ» ահաբեկչական կազմակերպության գործելաոճը: