Լրահոս

09.11.2013 11:50


Գյումրիում անօթևան ընտանիքները վառելիքի կարիք ունեն

Գյումրիում անօթևան ընտանիքները վառելիքի կարիք ունեն

Գյումրիում գիշերային ժամերին արդեն բավականին ցուրտ է, ինչպես կասերգյումրեցին «ձյան հոտ է գալիս»: Խարխուլ ու խոնավ վագոն-տնակներում պատսպարված հարյուրավոր ընտանիքներ մոլորված մտածում են, թե ինչպես են տաքացնելու իրենց կացարանները: Նրանցից շատերը վառարանները կրկին նետելու են ձեռքերն ընկածը, ինչի պատճառով հատկապես իրիկնային ու գիշերային ժամերին տնակային ավաններում խեղդող ծխի ամպեր են մշտապես կուտակվելու: Տնակներում բնակվող ընտանիքներին անհրաժեշտ է օգնության ձեռք մեկնել և վառելափայտ տրամադրել: «Շիրակ կենտրոնը» նախորդ ձմռանը Գյումրու վագոն-տնակներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին, արտերկրի բարերարների և կազմակերպությունների աջակցությամբ, տրամադրեց շուրջ 2000 պարկ վառելափայտ: Ընթացիկ ձմռանը ևս անօթևան ընտանիքներին ջերմություն պարգևելու նպատակով կազմակերպությունը նախաձեռնել է «10.000 պարկ վառելափայտ անօթևան ընտանիքներին» ակցիա, որին արդեն միացել են.

Ձմռան վառելիքի բաժանման ձեռնարկի առաջին օրվա մասին առավելմանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը