Լրահոս

09.11.2013 12:10


Վրացական գինու պատրաստման եղանակը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում

Վրացական գինու պատրաստման եղանակը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում

Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 37-րդ նստաշրջանին, որտեղ քննարկվել է վրացական գինու՝ կավե տարրաների մեջ պատրաստման ավանդական եղանակը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկելու հարցը: Փորձագետների գնահատականի համաձայն՝ պատրաստման այդ եղանակն աշխարհում չունի իր նախադեպը: Այն համարվում է բնական և էկոլոգիապես մաքուր:

Վրաստանում կարծում են, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկվելը կնպաստի վրացական գինու համբավի տարածմանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը