Մեկնաբանություն

09.11.2013 12:27


«Ավելի լավ կոմայգի»

«Ավելի լավ կոմայգի»

Այն, որ իշխանություններին չի հաջողվում որեւէ օգտակար բան անել, ինչը փոքր-ինչ կհուսադրեր ժողովրդին, դա իրողություն է, եւ դրանում համոզվել են բոլորը:

Բայց որ նրանց չի հաջողվում լուծել անգամ կոմայգու հարցը կամ, ավելի ճիշտ, այդ տարածքում բնավորված համասեռամոլների խնդիրը, սա արդեն կասկածելի է թվում:

Մի՞թե այդ աստիճան «անզոր» են իշխանությունները, որ չեն կարողանում կանխել այլասերվածությունը, մաքրազարդել տարածքը այդ արարածներից եւ այգին վերադարձնել իրական տերերին՝ երեխաներին:

Ի՞նչն է իշխանություններին ստիպում չանհանգստացնել կոմայգին զավթած համասեռամոլներին, որոնք այնտեղ շարունակում են եռանդորեն «աշխատել»:

Գուցե իշխանությունները չե՞ն ցանկանում փակել այդ «աշխատատեղերը»՝ համարելով, որ եթե գնան նման քայլի, ապա երկրում սոցիալական վիճակն ավելի կսրվի:

Կամ գուցե համարում են, որ «Հայկական աշխարհին» հենց այսպիսի՞ կոմայգի է պետք: Եվ կամ՝ «Ավելի լավ կոմայգի» ասվածը հենց սա է, որ կա:

Իրոք, զարմանալի է այս հարցում իշխանությունների բռնած դիրքը՝ «չենք տեսել, չենք լսել»:

Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում լրատվամիջոցները այս թեմային նվիրված բազմաթիվ հոդվածներ են հրապարակել՝ նշելով բազմաթիվ փաստեր համասեռամոլների ագրեսիվ ու այլանդակ պահվածքի, նրանց ծեծի ենթարկող երիտասարդների խմբերի եւ ընդհանրապես այնտեղ արձանագրված «սեռական անցուդարձի» մասին:

Պարզ է, այդ հրապարակումներով լրատվամիջոցները շարունակում են նպաստել երկրում «գաղջ մթնոլորտի ձեւավորմանը»:

Բայց հարցը մնում է՝ մայրաքաղաքի սրտում՝ քաղաքապետարանի կողքին, բացօթյա անառականոցը ո՞վ է վերացնելու:

Առայժմ խնդրի լուծումն իրար վրա են գցում Երեւանի քաղաքապետարանն ու ՀՀ ոստիկանությունը, ինչից ակնհայտ է դառնում, որ երկու կառույցն էլ չեն ուզում դիպչել համասեռամոլների խաթրին:

Դեռ հոկտեմբերի առաջին օրերին Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարեց, որ կոմայգին հնարավոր է աղբից մաքրել, քանի որ «Պոռնկությամբ զբաղվելու համար պատասխանատվություն է նախատեսվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1791-րդ հոդվածով»: Հասարակական վայրում սեռական հարաբերություններ ունենալը կարող է որակվել խուլիգանություն Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով:

Սակայն ոստիկանությունից պատասխանեցին, որ նման դեպքերի մասին ահազանգեր չեն ստացել:

Մինչ այդ էլ Երեւանի քաղաքապետարանն արդեն ձեռքերը լվացել ու մի կողմ էր քաշվել՝ հայտարարելով, որ իրենք այդ հարցով չեն զբաղվում, դա ոստիկանության գործն է:

Իսկ հոգեւորականներն էլ հայտարարեցին, թե այս ընթացքում 40-45 նամակ են գրել Սերժ Սարգսյանին եւ դատախազությանը, սակայն այդ նամակները մնացել են անպատասխան:

Դե, հիմա էլ «Մենք» երիտասարդական շարժումն է հայտարարում, որ ակցիաներ է իրականացնելու այգում՝ պահանջելով այն վերադարձնել երեխաներին, եւ իրենց այդ պահանջի տակ արդեն ստորագրել է 3000 հոգի:

Իսկ թե մեզանում ինչպես են ավարտվում այդ ակցիաները, կարծում ենք, չարժե հիշեցնել:

Նայեք տարբեր «նախաձեռնությունների» ծավալած «պայքարը» իշխանությունների կայացրած տարբեր որոշումների դեմ:

Այնպես որ, իշխանությունների կամոք համասեռամոլներն էլ կշարունակեն զարգացնել իրենց «միջին բիզնեսը»:

Դե, նորմալ քաղաքացիներն ու երեխաներն էլ հե՛չ: Նրանց ձեռք չի՞ տալիս. ճանապարհը բաց է, կարող են թքել ու հեռանալ երկրից:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը