Լրահոս

09.11.2013 12:55


Արմեն Պողոսյան. «200 դրամի մասին կխոսեն, վերջում 150–ի վրա կկանգնեն»

Արմեն Պողոսյան. «200 դրամի մասին կխոսեն, վերջում 150–ի վրա կկանգնեն»

«Հայաստանի սպառողների ասոցիացիա» հկ նախագահ Արմեն Պողոսյանն այսօր հրավիրված ասուլիսում խոսել է քաղաքային տրանսպորտի և սննդի անվտանգության մասին:

Նրա խոսքերով՝ սննդի արտադրության ոլորտի հիմանական թերություններից է արտադրանքի մակնշումը, և այդ առումով մեծ գումարներ և խելք պետք չէ։

Անդրադառնալով հասարակական տրանսպորտի խնդրին՝ «Հայաստանի սպառողների ասոցիացիա» հկ նախագահը նշել է, որ ոլորտում առկա ներկայիս վիճակը ձեռնտու է միայն 25 մարդու. մյուս 1.5 մլն-ն տառապում է։

Տրասպորտի սակագնի բարձրացման հարցում Ա. Պողոսյանը վատատեսորեն է տրամադրված, քանի որ, նրա համոզմամբ, 200 դրամի մասին կգնա խոսքը, իսկ հետո 150-ի վրա կկանգնեն։

Բանախոսն այս հարցում չի բացառում ժողովրդական ընդվզումը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը