Երկրում տնտեսական անկում գրանցվեց։ Բաղրամյան 26–ից ծպտուն դուրս չեկավ։ Ո՛չ մի խոսք, ո՛չ մի գնահատական, ո՛չ մի պաշտոնանկություն։
«Ֆուտբոլային» դիվանագիտությունը փառահեղորեն տապալվեց, և դրանից առաջ բլբուլ կտրած Սերժ Սարգսյանը հարկ չհամարեց բացատրություններ ներկայացնել հանրությանը։
Հայաստանը մինչև սեպտեմբերի 3–ը սուրում էր դեպի ԵՄ–ի հետ ասոցացում։ Գաղտնի էին պահվում ինչպես ասոցացման համաձայնագիրը, այնպես էլ ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող մարդու հստակ տեսակետները։ Միակ բանը, որ դուրս եկավ Սարգսյանի բերանից այս թեմայով, այն էր, որ ՀՀ–ն ուզում է «և, և» խաղալ, սակայն սեպտեմբերի 3–ին պարզվեց, որ Հայաստանը «հա՛մ, հա՛մ»–ի տակ է մնացել, այն է՝ հա՛մ Բրյուսելում է կորցրել վստահությունը, հա՛մ Մոսկվայում։
Սարգսյանը հիմա էլ չի խոսում Մաքսային միության թեմայով։ Նրա փոխարեն դա անում են «անկախ» լրատվամիջոցները, որոնք ուզում են իրենց խոսքին հավատացող հավերին համոզել, թե, իբր, խեղճ Սերժին ճնշել են չար ռուսները, և նա ստիպված է մտել ՄՄ, թե չէ, հո չէ՞ր գնալու Արևմուտք, հո չէ՞ր գնալու...
Մաքսային միության թեմայով Սերժն արտահայտվում է Զորի Գայկովիչի, Տիգրան Սարգսյանի ու մյուս հաստիքայինների շուրթերով։ Մեկի միջոցով հայտարարվում է, թե Հայաստանը պատրաստ է ռուսական գուբերնիա դառնալ Գյուլիստանի պայմանագրի շրջանակներում, իսկ մյուսի միջոցով իր թքածն է լիզում, և այդպես շարունակ։
Սերժ Սարգսյանը լուռ է մնում նաև հանրային հնչեղություն ստացած հարցերում՝ «Հարսնաքարում» տեղի ունեցած սպանություն, իր ընկեր Լիսկայի տան բակում տեղի ունեցած սպանություն, Տիգրան Սարգսյանի օֆշորային գործ և այլն։
Սերժ Սարգսյանը խոսում է միայն այն ժամանակ, երբ զուտ անձնական նշանակության խնդիրներ է լուծում, երբ նախատեսված է շոու–թամաշա, երբ պարտադրված է ելույթ ունենալ (իր երիտշրջապատի ներկայացրած մանկամիտ տեքստերն ընթերցելով), երբ Նոր տարի է կամ Անկախության տոն, և երբ պատահաբար հանդիպում է շարքային քաղաքացիների հետ («Եկել ես ստեղ, որ ի՞նչ անես», «Տենց ես անում, որ խիարը թարս է բուսնում», «Ինչքան ուզես, էնքան խփեմ» և այլն)։
Բայց փոխարենը, ականատեսների վկայությամբ, Սերժ Սարգսյանը լավ պարում է քեֆերի ժամանակ։ Ավելի ճիշտ՝ սիրում է պարել՝ երաժշտության առաջին նոտաները լսելուն պես։ Երաժիշտներն ուզում են «նալադկա» անել գործիքներն ու «ռազ, ռազ, մեկ, երկու, երեք»–ի միջոցով կարգավորել միկրոֆոնի աշխատանքը, իսկ Սերժը չի համբերում, որ երաժիշտները նախապատրաստվեն ու անմիջապես թռչում է պարահրապարակ՝ «սինթեզատորի» առաջին նոտաների հետ համընթաց։ Սկսվում է տրնգին։ Անտաղանդ տրնգին։ Մի ամբողջ երկրի մի փոքրիկ «նախագահ» սկսում է ինքնամոռաց թափահարվել, իսկ սեղանին մոտենալուց հետո «նոն–ստոպ» ռեժիմով սնունդ ընդունել և օղի խմել։ Սա, կրկնեմ, ականատեսների վկայությամբ։
Սերժը, երևի, ներքուստ զգում է, որ ավելի լավ է լուռ մնալ, քանզի այդպես ոմանց հնարավոր է համոզել, որ խելացի ես։ Դրա համար էլ ընտրել է պարելու տարբերակը։
Չխոսկան «նախագահը»
Սերժ Սարգսյանը չխոսկան «նախագահ» է։

Կարեն Հակոբջանյան