«Հայաստանի դժվարությունների ու խնդիրների աղբյուրը Հայաստանում է»
Հայաստանի դժվարությունները պետք չի փնտրել Մոսկվայում, Բրյուսելում, Վաշինգտոնում, Անկարայում, կամ Բաքվում։ Հայաստանի դժվարությունների ու խնդիրների աղբյուրը Հայաստանում է, Երևանում, իսկ ավելի կոնկրետ Բաղրամյան 26-ում նախագահական նստավայրում: Ցանկացած գիտակից մարդ, ով միտումնավոր Հայաստանի պրոբլեմների և դժվարությունների աղբյուր է հռչակում Մոսկվան, Բրյուսելը, Վաշինգթոնը, Անկարան կամ Բաքուն, կամ էլ Սերժի փոխարեն մեղավոր է հռչակում Պուտինին, Ֆյուլեին, Օբամային, Էրդողանին կամ Ալիևին, ջուր է լցնում Սերժ Սարգսյանի ջրաղացին և խաղում է Սերժի դաշտում և հանրային դժգոհության սլաքները Բաղրամյան 26-ից ուրիշ հասցեներով շեղելու ֆունկցիա է կատարում, իսկ հասկանալով է դա անում, թե ուղղակի Բաղրամյան 26-ի ազդեցության տակ է, դա այլ հարց է:
«Հայաստանի դժվարությունների ու խնդիրների աղբյուրը Հայաստանում է»
Հայաստանի դժվարությունները պետք չի փնտրել Մոսկվայում, Բրյուսելում, Վաշինգտոնում, Անկարայում, կամ Բաքվում։ Հայաստանի դժվարությունների ու խնդիրների աղբյուրը Հայաստանում է, Երևանում, իսկ ավելի կոնկրետ Բաղրամյան 26-ում նախագահական նստավայրում:
Ցանկացած գիտակից մարդ, ով միտումնավոր Հայաստանի պրոբլեմների և դժվարությունների աղբյուր է հռչակում Մոսկվան, Բրյուսելը, Վաշինգթոնը, Անկարան կամ Բաքուն, կամ էլ Սերժի փոխարեն մեղավոր է հռչակում Պուտինին, Ֆյուլեին, Օբամային, Էրդողանին կամ Ալիևին, ջուր է լցնում Սերժ Սարգսյանի ջրաղացին և խաղում է Սերժի դաշտում և հանրային դժգոհության սլաքները Բաղրամյան 26-ից ուրիշ հասցեներով շեղելու ֆունկցիա է կատարում, իսկ հասկանալով է դա անում, թե ուղղակի Բաղրամյան 26-ի ազդեցության տակ է, դա այլ հարց է:
Կարեն Թովմասյանի ֆեյսբուքյան էջից