Լրահոս

09.11.2013 23:55


Վարդան Պետրոսյանին տեղափոխում են դատապարտյալների հիվանդանոց

Վարդան Պետրոսյանին տեղափոխում են դատապարտյալների հիվանդանոց

Այս պահին Վարդան Պետրոսյանին շտապօգնության մեքենայով տեղափոխում են դատապարտյալների հիվանդանոց: Նրան պատգարակով դուրս բերեցին դատարանի շենքից: Այս մասին տեղեկացնում է «Հետք»–ը։

Թեպետ ժամը 17:00-ից ավարտվել էր Վարդան Պետրոսյանի խափանման միջոցի ընտրության գործով դատական նիստը ու դատավորը հեռացել էր խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, այդուհանդերձ` ավելի քան 5 ժամ անց՝ 22:45-ին հրապարակվեց որոշումը:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ կիրառել երկամսյա կալանքը` որպես խափանման միջոց:

Մանրամասները՝ hetq.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը