Լրահոս

27.07.2009 15:12


Ռուսաստանը պատերա՞զմ է հրահրում Արցախում

Ռուսաստանը պատերա՞զմ է հրահրում Արցախում

-Աշխարհի խոշոր հասարակական կենտրոններում կա Ղարաբաղյան խնդրի շուրջ մշակված 2 սցենար, որոնցից մեկը պայամանավորված է ադրբեջանառուսական համագործակցությամբ։ Այս սցենարի շուրջ  պայմանավորվածություն ձեռք է բերվել Բաքվում կայացած' Դմիտրի Մեդվեդև, Իլհամ Ալիև և Շիմոն Պերես եռակողմ հանդիպման շրջանականերում։ Մեր ակադեմիան տեղյակ է, որ հանդիպման ընթացքում պայամանավորվածություն է ձեռք բերվել՝ ռուսական որոշ իշխանությունների և գենշտաբի աջակցությամբ վերսկսել ռազմական գործողությունները Արցախում։ Նպատակը «Nabucco» ծրագիրն ի չիք դարձնելն է,-«Հայացք» ակումբում ասել է Ռուսաստանյան աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի նախագահության անդամ, ակադեմիկոս Արայիկ Սարգսյանը։

Նրա խոսքերով՝  Ռուսատանի նախագահ Դմիտրի Մեդևեդևի թուլակամության և աշխարհաքաղաքական ոչ բանիմացության պատճառով Ռուսատանը պատմական դավաճանություն է գործում հայ ժողովրդի նկատմամբ։

-Այսօրվա Ռուսաստանը նման է 1917թ. Ռուսաստանին, երբ երկիշխանություն էր, և շունը տիրոջը չէր ճանաչում։ Քանի դեռ Ռուասաստանում չի հաստատված հստակ  արտաքին քաղաքականություն և ռազմավարություն, պատերազմի վերսկսման վտանգն Արցախում հավանական է 90%-ով,-նշել է ակադեմիկոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը