Լրահոս

10.11.2013 14:46


Վարդան Պետրոսյանը կբողոքարկի դատարանի որոշումը

Վարդան Պետրոսյանը կբողոքարկի դատարանի որոշումը

«Ազատություն» ռադիոկայանին փոխանցմամբ, դերասան Վարդան Պետրոսյանը կբողոքարկի դատարանի որոշումը՝ կալանքը որպես իր նկատմամբ խափանման միջոց ընտրելը։

Հիշեցնենք՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը շաբաթ օրը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը` որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառելով դերասանի նկատմամբ:

«Վստահ եմ, որ բողոքը բավարարվելու է, որովհետև մի քանի անգամ կարդացել եմ դատարանի որոշումը և կալանքի համար գոնե մեկ իրավական հիմք չեմ գտել այնտեղ»,- «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հայտնի դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Մանրամասները՝ azatutyun.am–ում

Այս խորագրի վերջին նյութերը