Հուլիսի 25-ին, ժամը 01.25-ին Վ. Սարգսյան փողոցի թիվ 3 շենքի մոտ ատրճանակի և դանակի սպառնալիքով կողոպտել են 3 զբոսաշրջիկների:
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 01.15-ին 3 անհայտ անձինք, որոնցից մեկը զինված է եղել է դանակով, մյուսը՝ ատրճանակով, Վ. Սարգսյան փողոցի թիվ 3 շենքի մոտ ավազակային հարձակում են կատարել Արգենտինայի քաղաքացիներ՝ 1963 թ. ծնված Մաիրո Մ.-ի, 1962 թ. ծնված Ֆաբիան Շ.-ի և 1980 թ. ծնված Իրեգուի Գ.-ի նկատմամբ, Մաիրո Մ.-ից հափշտակել են ձեռքի ժամացույցը, հյուրանոցի սենյակի բանալին, 3.000 դրամ և 100 դոլար, Ֆաբիան Շ.-ից՝ բջջային 2 հեռախոս, ժամացույց, 1.800 դոլար, 150 եվրո, բանկային քարտեր, անձը հաստատող փաստաթուղթ, իսկ Իրեգուի Գ.-ից՝ ֆոտոխցիկ, և դիմել են փախուստի:
Կատարվում է նախաքննություն:
Նույն օրը ժամը 00.30-ին նաև կողոպուտ է կատարվել Ե.Կողբացու փողոցի թիվ 69 շենքի մոտ։ 3 անհայտ անձինք Նիդերլանդների Թագավորության քաղաքացիներ՝ 1994 թ. ծնված Քրիս Փ.-ից բացահայտ հափշտակել են բանկային քարտ, ձայնագրիչ, բարձրախոս, անձը հաստատող քարտ և դպրոցի քարտ՝ պատճառելով 75.000 դրամի նյութական վնաս, իսկ 1990 թ. ծնված Ալեքսանդր Հ.-ից՝ 10.000 դրամ, ժամացույց, բջջային հեռախոս ու բանկային քարտ՝ պատճառելով 1.500.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:
Կողոպտել են զբոսաշրջիկների