Լրահոս

27.07.2009 16:44


ՀՀԿ–ական պատգամավոր. «Առաջին անգամը չէ, որ Բրայզան հայտարարություն է անում և ինքն իսկ հերքում իր հայտարարությունը»

ՀՀԿ–ական պատգամավոր. «Առաջին անգամը չէ, որ Բրայզան հայտարարություն է անում և ինքն իսկ հերքում իր հայտարարությունը»

-Արցախյան հարցի կարգավորումը տեսնում եմ Մինսկի խմբի շրջանակներում և այն լուծումներով, որոնք մենք հիմա տեսնում ենք և ունենք։ Համենայնդեպս, մենք Ղարաբաղը տեսնում ենք որպես անկախ պետություն,-«7օր»-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը։ -Մեզ համար ամենակարևորը Ղարաբաղի անկախությունն է։ Ցանկացած կոնֆլիկտ լուծվում է փոխզիջումներով։

«Ի՞նչ փոխզիջումներ պետք է անի Հայաստանը» հարցին Կ. Ավագյանը պատասխանել է.

-Մենք այսօր խոսում ենք դետալների մասին, այնինչ դետալները լինելու են Ղարաբաղի հարցերը լուծելուց հետո։ Թե ինչ փոխզիջումներ կլինեն դրա հետ կապված, դժվար է ասել։

Անդրադառնալով ԼՂՀ-ի՝ բանակցություններին կողմ լինել-չլինելու հարցին, պատգամավորը նշել է, թե այնպես չէ, որ Ղարաբաղն այսօր բանակցությունների կողմ չէ.

-Անուղղակի և ուղղակի կողմ է։ Ամեն դեպքում, Ղարաբաղի կարծիքը հաշվի է առնվում, և այնպես էլ չէ, թե մինչև այսօր Հայաստանը ներկայացրել է այնպիսի հակա կարծիքներ, որոնք, Ղարաբաղի՝ կողմ լինելու դեպքում, նույն հարցերն այլ լուծում կստանային։

Ինչ վերաբերում է Մեթյու Բրայզայի՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցին, ապա պատգամավորն ասել է. «Մենք արդեն փորձ ունենք Բրայզայի հայտարարությունների հետ։ Առաջին անգամը չէ, որ Բրայզան հայտարարություն է անում և ինքն իսկ հերքում իր հայտարարությունը։ Այս անգամ նա հերթական կարծիք է արտահայտել, և սպասենք, տեսնենք, թե ինքն ինչ կասի իր հայտարարությունների հետ կապված»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը