Լրահոս

11.11.2013 20:49


«Արդյունաբերական զարգացումը Սևծովյան տարածաշրջանում. օրինակներ Հունաստանից, Ռումինիայից և Հայաստանից» ցուցահանդեսը ՀՀ ԳԱԱ-ում

«Արդյունաբերական զարգացումը  Սևծովյան տարածաշրջանում. օրինակներ Հունաստանից, Ռումինիայից  և Հայաստանից» ցուցահանդեսը  ՀՀ ԳԱԱ-ում

Սույն թվականի նոյեմբերի 12-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԳԱԱ-ի նախագահությունում (Բաղրամյան 24ա) տեղի կունենա «Արդյունաբերական զարգացումը Սևծովյան տարածաշրջանում. օրինակներ Հունաստանից, Ռումինիայից և Հայաստանից» ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսի նպատակն է նախանշելու մասնակից երկրների արդյունաբերական զարգացման հիմնական ժամանակաշրջանները` արդյունաբերության զարգացման սկզբից` 19 - րդ դարի երկրորդ կեսից` մինչև 20 – րդ դարի վերջը և 21 - րդ դարի սկիզբը: Ցուցահանդեսին ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ ԳԱԱ-ի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Բացման արարողությանը հրավիրված են ՀՀ-ում Հունաստանի եւ Ռումինիայի դեսպանները, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, գիտական հասարակությունը:

Ցուցահանդեսում ներկայացված են հիմնական արդյունաբերական ճյուղերը, ենթակառուցվածքները, էներգետիկ աղբյուրները, արդյունաբերական զարգացման ազդեցությունը քաղաքային կենտրոնների զարգացման վրա եւ արդյունաբերական ժառանգությունը:

Ցուցահանդեսը իրականացվում է Սևծովյան ավազանի երկրների 2007-2013 թթ. համատեղ գործողությունների ծրագրի` «Արդյունաբերական զարգացումը Սևծովյան տարածաշրջանում. օրինակներ Հունաստանից, Ռումինիայից և Հայաստանից» (IEBSA) նախագծի շրջանակներում: Նախագծի մասնակիցներն են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Սալոնիկի Գիտության կենտրոնը և տեխնոլոգիայի թանգարանը Հունաստանից, Գալացի Համալսարանը Ռումինիայից:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը