Լրահոս

27.07.2009 17:44


Արայիկ Սարգսյան. «Մոծակ քշողների կառավարությունը մեկ օր շուտ պետք է հեռանա»

Արայիկ Սարգսյան. «Մոծակ քշողների կառավարությունը մեկ օր շուտ պետք է հեռանա»

Ռուսաստանյան աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի նախագահության անդամ, ակադեմիկոս Արայիկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայաստանում կան ներքաղաքական խնդիրներ, որոնք կարող են նաև ազդեցություն ունենալ արտաքին քաղաքականության վրա։

-Իհարկե, կան շատ խնդիրներ։ Տնտեսական այս ծանր պայմաններում կառավարությունը հավաքում է անդամներին և ընդունում է որոշում՝ ինչպես պայքարել մոծակների դեմ Ջերմուկում։ Մոծակ քշողների կառավարությունը մեկ օր շուտ պետքէ հեռանա։ Դա էլ է  ներքաղաքական խնդիր, չէ՞։ Եթե ես լինեի նախագահ, Տիգրան Սարգսյանի կառավարությունը  մեկ օր շուտ կցրեի,-ասել է նա։

Ակադեմիկոսի խոսքերով՝ ՀՀ-ում գործում է հինգերորդ շարասյուն կոչվածը, և շատ գերատեսչություններ իրենց  վերլուծություններով և կանխատեսումներով ՀՀ նախագահին մղում են ստորագրել Մադրիդյան սկզբունքները։ «7օր»-ի հարցին, թե որո՞նք են են այդ գերատեսչությունները, նա պատասխանել է՝ այն գերատեսչությունները, որոնք զբաղվում են Հայաստանի արտաքին քաղաքականությամբ, երկրի անվտանգության խնդիրներով։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը