Վարդան Պետրոսյանի ճակատագիրը, «ժողովուրդների հոր» ցանկությունը և մեր անելիքը
Ինչպես հայտնի է, սիրված դերասան Վարդան Պետրոսյանին կալանավորել են։ Թե ինչ պատճառով է դա արվել, հիշեցնելու կարիք չկա։ Բոլորն էլ գիտեն այդ ողբերգական պատմության մասին։
Մշակութային մի շարք գործիչներ, ինչպես նաև հանրային ճանաչում ունեցող մարդիկ երեկվանից սկսել են Վարդան Պետրոսյանին կալանքից դուրս բերելու կոչ–խնդրանքով հանդես գալ (ումի՞ց եք ինչ պահանջում ու խնդրում, ա՛յ միամիտներ, նոմենկլատուրային «մտավորականներ» և «գլամուրային» դեմքեր)։ Նրանք իրենց երաշխավորությունն են տալիս, որ դերասանը չի խոչընդոտի քննությանը և չի փախչի երկրից։
Սկսվել է դիմումների շարքը։ Առայժմ դիմում են անհասցե կամ գլխավոր դատախազին։ Սա հենց Սերժ Սարգսյանի ուզածն է, բայց դեռ ամեն ինչ իր ուզած ձևով չի ընթանում։
«ժողովուրդների հայր» Ստալինի պես կոմպլեքսներ ունեցող այդ մարդը սպասում է, որ անձամբ իրեն դիմեն ու ինքը «մեյդան» գա իր տխրահռչակ «սիրո՛ւն չէ» ձևակերպմամբ և բավարարի «լայն զանգվածների» պահանջը՝ դատավորին հրահանգելով Վարդան Պետրոսյանին ազատ արձակելու որոշում կայացնել, որպեսզի հետագայում կորզի շնորհակալությունների «ծաղկեփնջեր» և ինքնահաստատվի։
Սերժ Սարգսյանը սիրում է արդարադատ խաղալ, պաշտոնի նշանակող ու ազատող խաղալ, «դաբռո» տվող խաղալ և վերջապես Հայաստանի ճակատագրի հետ խաղալ՝ հընթացս խեղելով բազմաթիվ մարդկանց ճակատագրերը։ Նա կոմպլեքսավորված ու մանր մարդ է, ով ուզում է ազատվել կոմպլեքսներից՝ ամենակարողի կերպարի մեջ մտնելով։
Վարդան Պետրոսյանի հետ կապված խնդիրը շատ նուրբ է։ Մի կողմից կա ավտովթար, կան զոհեր և ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատիժ, բայց մյուս կողմից հանրությունը տեսնում է, որ մարդասպան լիսկաներին ամեն ինչ կարելի է, իսկ ահա հիվանդ վիճակում գտնվող Վարդան Պետրոսյանին կալանավորում են ամենավերջին հանցագործի նման։ Եվ դա այն դեպքում, երբ դերասանը որևէ կերպ չի խոչընդոտել քննությանը և չի պատրաստվում խոչընդոտել, իսկ զոհերն էլ դիտավորության հետևանք չեն և որևէ մեկը երաշխավորված չէ նման դժբախտ պատահարներից։
Հայաստանյան պայմաններում օրենքն ու իրավունքը խորը հակասության մեջ են մտել շատ վաղուց և հիմնավոր կերպով։ Սերժ Սարգսյանը ստեղծել է «արդարադատության» սեփական համակարգը։ Վարդան Պետրոսյանի օրինակով բոլորը հիմա այս ամենը տեսնում են։ Ու սա միայն Վարդանի փորձությունը չէ։ Սա բոլորիս խնդիրն է։
Վարդանը թատրոնի բեմի վրա էր մեզ ցույց տալիս համակարգի արատները, իսկ հիմա նա հայտնվել է Հայաստանի ամենակուլ համակարգի «բեմի» վրա, բայց արդեն որպես «իրեղեն ապացույց»։
Միգուցե Վարդա՞նը դառնա այն կայծը, որը կստիպի մարդկանց բացել աչքերը, արթնանալ և պաշտպանել իրենց բնական իրավունքը։ Բռնությանը դիմադրելու և անմարդկային պայմաններից դուրս գալու իրավունքը։

Սևակ Մինասյան