Վարդան Պետրոսյանի փաստաբան. «Շատ մարդիկ կզղջան իրենց հայտնած կարծիքի վերաբերյալ»
Քրեակատարողական հիմնարկների վարչության դատապարտյալների հիվանդանոցում գտնվող դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը We support Vardan Petrosyan ֆեյսբուքյան էջում հայտարարել է. «Այս գործին ամենամեծ վնասը տվել են քննչական մարմինները: Ես 99 տոկոսով գիտեմ՝ ոնց է դեպքը եղել եւ կարող եմ դա ապացուցել, այդ մասին գիտի նաեւ Վարդանը եւ տուժող մյուս ընտանիքը: Շատ ցավալի է որ երկու երեխա մահացել են: Առայժմ կարող եմ նշել, որ գործով հիմնավորվել է, որ Վարդան Պետրոսյանը ոչ արագ է վարել, ոչ ալկոհոլ է օգտագործած եղել, ոչ էլ քնել է ղեկին: Բայց նախաքննական մարմինը ապօրինի ձերբակալել է Վարդանին՝ չունենալով որոշակի հանգամանքներ, նախաքննական մարմինը չի հասկացել՝ ինչ հետագա քայլեր կարող են լինել այս գործով, հետո, երբ ի հայտ է եկել այս ամբողջը, փորձել են ինչ-որ մի ձեւ արդարացնել ձերբակալումը: Սկզբից ձերբակալել են, հետո նոր են ապացույցներ են ձեռք բերել, բայց երբ տեսել են, որ այդ ապացույցները այլ բան են ցույց տալիս, հրաժարվել են դրանք մեզ տրամադրել: Առայժմ փակագծեր չեմ կարող բացել, բայց 5-10 օրվա ընթացքում կիմանաք ամբողջ ճշմարտությունը եւ կզարմանաք, պրիմիտիվ դեպք է եղել: Շատ մարդիկ կզղջան իրենց հայտնած կարծիքի վերաբերյալ»: