Լրահոս

11.11.2013 16:28


Լևոն Զուրաբյան. «Կարելի է սա համարել Արարատում ընդդիմության թեկնածուի հաղթանակ»

Լևոն Զուրաբյան. «Կարելի է սա համարել Արարատում ընդդիմության թեկնածուի հաղթանակ»

–Հերթական խայտառակ, կեղծված ընտրությունները,–«7օր»–ի հետ զրույցում այսպիսի գնահատական է տվել ՀՀ ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նոյեմբերի 10–ին Արարատում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին.

–Բայց ֆալսիֆիկացիոն ամբողջ այս մեքենայի գործադրման պայմաններում իրականում կարելի է սա համարել ընդդիմության թեկնածուի հաղթանակ։ Իշխող ուժի կողմից միակողմանիորեն օրինախախտումներ են տեղի ունեցել՝ ընտրակաշառքի բաժանում, ադմինիստրատիվ լծակների գործադրում և այլն։ Եվ այս պայմաններում ընդամենը մի քանի հարյուր ձայնով հաղթելը նշանակում է, որ իշխանությունը բավականին թույլ վիճակում է հայտնվել Արարատում։

Լ. Զուրաբյանը նաև ընդգծել է, որ երկրում փոփոխությունների հասնելու ճանապարհը միայն ընտրությունները չեն. ընտրությունը գործիքներից մեկն է։

–Մեր հավատամքն է սահմանադրական ճանապարհով գնալը և սահմանադրական միջոցներով փոփոխությունների հասնելը։ Բայց նաև իշխանությունները պետք է հասկանան, որ եթե նրանք սահմանափակում են սահմանադրական բոլոր միջոցները, ուրեմն կստանան էն, ինչ որ ստանում են։ Այսինքն, կլինեն ծայրահեղական դրսևորումներ, կլինեն հուսահատված քաղաքացիների կողմից հակաիրավական քայլեր, ինչի միակ մեղավորն իշխանությունն է,–ասել է Լ. Զուրանբյանը։

Հիշեցնենք, որ ՀԱԿ–ը ընդդիմադիր միակ կուսակցությունն էր, որը պաշտոնապես հայտարարել էր Արարատում քաղաքապետի ԲՀԿ–ական թեկնածուին սատարելու մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը