Լրահոս

11.11.2013 17:13


Ուկրաինական «Նավթոգազ»-ն այլևս գազ չի գնի «Գազպրոմից»

Ուկրաինական «Նավթոգազ»-ն այլևս գազ չի գնի «Գազպրոմից»

Ուրբաթ օրվանից ուկրաինական «Նավթոգազ»-ը դադարեցրել է գազի գնումը «Գազպրոմ»-ից: Միևնույն ժամանակ, Ուկրաինայի էներգետիկայի և ածխարդյունաբերության նախարար էդուարդ Ստավիցկին հայտնել է «Ռիա նովոստի»-ին, որ Ուկրաինան ամբողջովին վճարել է հոկտեմբերին մատակարարված բնական գազի դիմաց:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի առաջին օրերից գնումը կրճատվել էր 2 անգամ, իսկ հոկտեմբերի 8-ին՝ ընդհանրապես դադարեցվել: Նույն ամսվա վերջին «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարեց, որ Ուկրաինան չի վճարել օգոստոսին մատակարարված գազի դիմաց, և առաջարկեց անցում կատարել կանխավճարային համակարգի:

Այս խորագրի վերջին նյութերը