Նոյեմբերի 25-Մոնթե Մելքոնյանի ծննդյան տարեդարձն է։ Մոնթեն ծնվել է 1957թ. նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում' Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած Եղեռնից փրկված հայի ընտանիքում: Նա հնագիտության պրոֆեսոր էր և տիրապետւմ էր 8 լեզվի: Մոնթեն մշտապես պայքարել է հայերի իրավունքների, Հայոց ցեղասպանության ճանաչման՝ Հայ Դատի համար։
1980թ. նա անդամագրվել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին՝ կարճ ժամանակում դառնալով նրա ղեկավարներից մեկը: 1989թ. հունվարի 16-ին Մոնթեն ժամանել է Հայաստան։ Արցախյան ազատագրական պայքարն արդեն սկսվել էր։ Մոնթեն ընդունում է Ավո կեղծանունը և 1991թ. սեպտեմբերին մեկնում է Արցախ: 1992թ. Վազգեն Սարգսյանի առաջարկով ստանձնում է Մարտունու շրջանի շտաբի պետի պարտականությունը:
1993թ. հունիսի 12-ին Մոնթեն և իր ընկերները Մարզիլի գյուղի մոտ հանդիպում են զրահամեքենայի: Կարծելով հայեր են՝մոտենում են։ Պարզվում է՝ զրահամեքենայում ադրբեջանցիներ են: Սկսվում է փոխհրաձգություն, որի հետևանքով զոհվում են Մոնթեն և իր ընկեր Սարիբեկը։
Այսօր Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է

Հետմահու Մոնթեն արժանացել է Ազգային հերոս կոչման:
7or.am