Հացադուլ է հայտարարել օրեր առաջ ցմահ ազատազրկման դատապարտված Վ. Աբաջյանը
Արդեն 6-րդ օրն է, ինչ հացադուլ է հայտարարել նոյեմբերի 4-ին առաջին ատյանի դատարանի վճռով ցմահ ազատազրկման դատապարտված, «Խաչակիրներ» ՀԿ նախագահ, ազատամարտիկ Վաղարշակ Աբաջյանը։
Այդ կերպ նա փորձում է համապատասխան մարմինների ուշադրությունը հրավիրել իրենց գործի նախաքննական կեղծիքների և դատավարության ընթացքում տեղի ունեցած խախտումների ու բացթողումների վրա։
Դատարանը Վաղարշակ և Հակոբ Աբաջյաններին մեղավոր է ճանաչել մի քանի հոդվածներով՝ «Մենք մերոնցով» թերթի գլխավոր խմբագիր Ալվարդ Աբրահամյանի և նրա ամուսնու՝ Յուրա Սրաբյանի սպանության գործով։ Վերջնական պատիժ է նշանակվել Վաղարշակ Աբաջյանի նկատմամբ՝ ցմահ ազատազրկում, Հակոբ Աբաջյանի նկատմամբ՝ 16 տարվա ազատազրկում։
Հացադուլ հայտարարած Վաղարշակ Աբաջյանը վճռական է տրամադրված և ասել է, որ արդյունքի չհասնելու դեպքում նաև ջրադուլ կհայտարարի, ինչը կարող է ծանր հետևանքներ ունենալ, քանի որ, Աբաջյանի կնոջ խոսքերով, նա շաքարախտ ունի։
Անցած վեց օրերի ընթացքում Աբաջյանին այցելել են միայն քրեակատարողական հիմնարկների հասարակական դիտորդների խմբի անդամները և հորդորել չգնալ այդ ծայրահեղ քայլին, սակայն՝ ապարդյուն։ Կնոջ փոխանցմամբ՝ նա դիտորդներին ասել է, որ հացադուլ է հայտարարել ոչ թե իր, այլ որդու՝ Հակոբ Աբաջյանի համար, որովհետև նրա նկատմամբ չափազանց խիստ պատիժ է նշանակվել։
Հավելենք, որ Երևանի Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2013թ. նոյեմբերի 4-ի վճռով (նախագահող դատավոր՝ Արշակ Վարդանյան) Վաղարշակ և Հակոբ Աբաջյանները մեղավոր են ճանաչվել մի քանի հոդվածներով։
Վաղարշակ Աբաջյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 7-րդ, 8-րդ և 11-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանությունը՝ զուգորդված մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով, կազմակերպված խմբի կողմից, շահադիտական դրդումներով՝ այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով ), 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով (մարդուն առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, երկու կամ ավելի անձանց նկատմամբ, շահադիտական դրդումներով), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 235-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռքբերելը, պահելը, իրացնելը) և 38-338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սուտ ցուցմունք տալը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ):
Վաղարշակ Աբաջյանը դատարանում հայտարարել է, որ իրեն մեղավոր է ճանաչում միայն Յուրա Սրաբյանի մահվան մեջ, որը պատճառվել է անզգուշորեն, ինչպես նաև՝ զենք պահելու և սուտ ցուցմունք տալու մեջ։ Իսկ «Մենք մերոնցով» թերթի գլխավոր խմբագիր Ալվարդ Աբրահամյանի սպանության հետ ինքը կապ չունի։
23-ամյա Հակոբ Աբաջյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 7-րդ, 8-րդ և 11-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանությունը՝ զուգորդված մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով, կազմակերպված խմբի կողմից, շահադիտական դրդումներով՝ այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով ), 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով (մարդուն առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, երկու կամ ավելի անձանց նկատմամբ, շահադիտական դրդումներով) և 235-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռքբերելը, պահելը, իրացնելը):
Նա նախաքննության և դատավարության ընթացքում բազմիցս պնդել է, որ ինքն անմեղ է և հոր դեմ ցուցմունքներ է տվել խոշտանգումների, բռնության ու սպառնալիքների ենթարկվելու արդյունքում։ Խախտվել է նրա՝ պաշտպան ունենալու և մերձավոր ազգականի դեմ ցուցմունք չտալու իրավունքը։ Խոշտանգումների վերաբերյալ բողոքն արդեն ուղարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Գործում առկա խախտումներին կանդրադառնանք մեր առաջիկա հրապարակումներում։